հայրենական արտադրության
տանիքի ծածկեր
060 716-776

Երկ-կիր․՝ 9.00 - 18.00

Մեր մասին

Ուրախ ենք ողջունել Ձեզ «Shin-Plaza» ընկերության պաշտոնական կայքում:

Արդեն ավելի քան 20 տարի է, ինչ մեր ընկերությունը առաջատար դիրքեր է զբաղեցնում հայաստանյան շուկայում՝ զբաղվելով բարձրորակ մետաղական արտադրանքի արտադրությամբ և վաճառքով: Կայքի գլխավոր էջում կարող եք ծանոթանալ մեր ամբողջ տեսականուն:

Ինչո՞ւ ընտրել «Shin-Plaza»-ն.

  • Բարձր որակ և հսկողություն. Արտադրության ներքին վերահսկողությունը երաշխավորում է յուրաքանչյուր ապրանքատեսակի անթերի որակը:
  • Անհատական մոտեցում. Ժամանակակից հաստոցները թույլ են տալիս արտադրել պրոֆիլավորված թիթեղներ (պրոֆնաստիլ), մետաղական կղմինդրներ և լրացուցիչ տարրեր՝ ճիշտ Ձեր նախընտրած չափսերով:
  • Մատչելիություն. Մենք առաջարկում ենք բարձրորակ պողպատե արտադրանք՝ ուղղակի արտադրողից և ամենամատչելի գներով:
  • Արագություն և հարմարավետություն. Մենք խնայում ենք Ձեր ժամանակը. հրատապ պատվերների մշակումն իրականացվում է ընդամենը 24 ժամվա ընթացքում: Ապահովում ենք նաև հարմարավետ առաքում և սպասարկման բարձր մակարդակ:

Մեր արտադրանքը հաջողությամբ կիրառվում է տանիքների կառուցման, ցանկապատերի տեղադրման, ինչպես նաև ներքին ու արտաքին պատերի երեսպատման համար:

Անվճար խորհրդատվություն